00:00:00

Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ 34-ամյա տղամարդը ձերբակալվել է

16:27, 20 հոկտեմբեր 2026 Իրավական

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տղամարդուն գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, հրազենային վնասվածք է պատճառել Երևանի 34-ամյա մի բնակիչ։

34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախնական տվյալներով հանցագործությունը կատարվել է վերափոխված գազային ատրճանակով։ Կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր