00:00:00

ԻՀՊԿ-ում Թրամփին կոչ են արել դասեր քաղել Իրանի հետ պատերազմից և ընդունել Թեհրանի պայմանները

22:08, 03 հոկտեմբեր 2026 Աշխարհ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դասեր քաղի Իրանի հետ պատերազմից և ընդունի Թեհրանի պայմանները, հաղորդել է Mehr-ը։

Մոհեբիի խոսքով՝ Թրամփը պատերազմի ընթացքում իր առջև դրված նպատակներից ոչ մեկին չի հասել, Միացյալ Նահանգները բախվել է լուրջ տնտեսական և քաղաքական հետևանքների։

ԻՀՊԿ ներկայացուցիչը կոչ է արել ԱՄՆ նախագահին հաշվի առնել այդ փորձը Իրանի վերաբերյալ հետագա որոշումներ ընդունելիս։

Մոհեբին նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի իր արտաքին և ռազմական քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ ամերիկյան ղեկավարությունը Իսրայելի շահերը վեր է դասում սեփական քաղաքացիների շահերից։

«Թրամփը ամերիկացիներին խոստացել էր, որ Ամերիկան կլինի ամենից առաջ, սակայն այսօր ԱՄՆ-ի համար առաջին տեղում Իսրայելն է», — հայտնել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։

Նա նաև քննադատել է ամերիկյան ռազմական ծախսերի ծավալը՝ հայտարարելով, որ ԱՄՆ զինված ուժերը, իբր, ի վիճակի չեն պատերազմ վարել այն պետությունների դեմ, որոնց ռազմական բյուջեն կազմում է Պենտագոնի ծախսերի ընդամենը 10 տոկոսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր