00:00:00

Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպից

13:15, 30 սեպտեմբեր 2026 Աշխարհ

Flydubai-ի օդաչուները թռիչքի ընթացքում կռվել են միմյանց հետ․ մեկը Ռուսաստանից էր, մյուսը՝ Ուկրաինայից։ Այսպես են պնդում  իսրայելական լրատվամիջոցները։

Թռիչքի ուղևորուհի Միրիամը պատմել է, որ ինքնաթիռում օդաչուների խցիկից ճիչեր են լսվել։ Երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել, իսկ օդաչուներից մեկը, ենթադրաբար, վիրավորվել է դանակով հարվածից։

Իսրայելցի ուղևորները, անձնակազմի հետ միասին, վնասազերծել են հարձակվողին։ Դրանից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել։

Սակայն Flydubai-ն հայտարարել է, որ ուղևորների անվտանգությանը վտանգ չի սպառնացել։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը՝ կտրուկ ուղղելով այն դեպի ներքև։ Սակայն նրա գործընկերը փորձել է կանգնեցնել նրան և վիրավորվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել և շրջվել Սաուդյան Արաբիայի վրայով

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր