Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի ինքնաթիռում վիճաբանած օդաչուները, ըստ իսրայելական N12-ի, ռուսական և ուկրաինական ծագում ունեն։
Ավիաընկերության փոխանցմամբ՝ օդաչուները թռիչքի ընթացքում վիճաբանել են օդաչուների խցիկում, ինչի հետևանքով նրանցից մեկը կորցրել է գիտակցությունը։ Flydubai-ը հայտարարել է, որ միջադեպը անվտանգության հետ կապված սպառնալիք չի եղել։
Ինքնաթիռը, որն արտակարգ ազդանշան էր փոխանցել, ուղեկցվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչների կողմից և հաջողությամբ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։