00:00:00

Մխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեց

21:45, 03 հոկտեմբեր 2026 Սպորտ

Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ստուգողական հանդիպում է անցկացրել՝ մրցելով «Լումեցանեի» հետ և հաղթել է՝ 2։0 հաշվով:

​Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի 14-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Հանդիպումից հետո «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է Մխիթարյանի գոլի տեսանյութը։

Երկրորդ գոլի հեղինակ է դարձել Ռիչի Ագբոնիֆոն՝ երկրորդ խաղակեսին՝ 62-րդ րոպեին։   

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր