00:00:00

Միայն նախաբանում՝ ութ հիմնարար դրույթ է հանվել Սահմանադրությունից․ Լիանա Գասպարյան

13:08, 23 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Լիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ Սահմանադրության նախորդ և ներկայիս տեքստերի համեմատությունից երևում է, որ փոփոխությունը միայն խմբագրական չէ․ փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը։ 1. Հանված է՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները. 2. Հանված է՝ Համազգային նպատակները,
3. Հանված է՝ ինքնիշխան պետության վերականգնման՝ ազատամարտ նախնիների սուրբ պատգամը,
4. Հանված է՝ Հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը նվիրվածությունը,
5. Հանված է՝ սերունդների ազատության ապահովումը,
6. Հանված է՝ ընդհանուր բարեկեցությունը,
7. Հանված է՝ քաղաքացիական համերաշխությունը,
8. Հանված է՝ հավատարմությունը համամարդկային արժեքներին…. սա դեռ միայն նախաբանում»,- գրել է նա։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր