00:00:00

Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա

20:43, 30 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

 

 

Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ՌԴ-ի հետ հարաբերություններն այլևս նույնը չեն լինի:

«Միգուցե նա նկատի ուներ, որ դրանք միայն ավելի լավն են լինելու։ Եկեք սպասենք այս հարցի վերաբերյալ ճշգրտումներին և հետո մեկնաբանենք», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներկայիս խաղաղության պայմաններում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները նույնը չեն լինի, ինչ եղել են հակամարտության ժամանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր