00:00:00

Ուկրաինային օգնություն տրամադրելուն դեմ հանդես եկող Մարին Լը Պենի վարկանիշը Ֆրանսիայում կտրուկ աճել է

19:44, 22 հոկտեմբեր 2026 Աշխարհ

Մարին Լը Պենը 2027 թվականին Ֆրանսիայում կայանալիք ընտրություններից առաջ ավելի է ամրապնդում իր դիրքերը։ Նա մինչ այս էլ առաջատար էր՝ ըստ հարցումների արդյունքների, սակայն Ֆրանսիայում տիրող անկարգությունների ֆոնին ավելի է ամրապնդել իր դիրքերը, գրում է Bild-ը։

 

Ուկրաինային օգնության տրամադրման դադարեցման կոչերով հանդես եկող Լը Պենի՝ աջակողմյան քաղաքական գործչի վարկանիշը վերջին շրջանում 32%-ից բարձրացել է 36%-ի։

 

Ինչ վերաբերում է ծայրահեղ ձախակողմյան ուժի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնին, ով սատարում է Ֆրանսիայում բողոքի ակցիաները, ապա նրա վարկանիշն էլ որոշակիորեն աճել է՝ 16%-ից հասնելով 16,5%-ի։

 

Իսկ կենտրոնամետների վարկանիշն անկում է ապրել։ Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպխի վարկանիշն, օրինակ, 14%-ից դարձել է 12%, իսկ Մակրոնի կուսակցության թեկնածու Գաբրիել Ատալի վարկանիշը իջել է մինչև 5%։ Ձախ կենտրոնամետ Ռաֆայել Գլյուքսմանը, ըստ հարցումների, ունի 13,5% աջակցություն։

 

Կանխատեսվում է, որ առաջիկա ընտրություններին հենց Լը Պենը վստահորեն կհաղթի բոլոր հնարավոր մրցակիցներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր