00:00:00

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

17:38, 22 հոկտեմբեր 2026 Աշխարհ

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին գլխավոր խորհրդական և «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության նախկին պատգամավոր Էրթան Այդընը։

Այդընը 2012 թ.-ից եղել է Էրդողանի խորհրդականը՝ սկզբում վարչապետի, ապա նախագահի աշխատակազմում։ 2023 թ. ընտրություններում նա ղեկավարել է կուսակցության նախընտրական քարոզարշավը և համարվում է «Թուրքիայի դար» կարգախոսի հեղինակը։

Այս նոր գործողության արդյունքում ֆոնդային հետաքննությամբ կալանավորվածների թիվը հասել է 31-ի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր