ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները երեկ վիրահատությունից հետո այցելել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անիին։
Նրանց խոսքով՝ Անիի վիճակը կայուն է, իսկ բուժանձնակազմը հոգատար է։
«Շփվեցինք նաև քաջ մոր խիզախ զավակների հետ․ պինդ էին, անհամբերությամբ սպասում էին մայրիկի հետ հանդիպմանը։ Վստահ ենք՝ Անին հնարավորինս շուտ կապաքինվի»,- նշել են հանձնաժողովի անդամները։