00:00:00

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին 3 ամսով կալանավորեցին

17:58, 24 հոկտեմբեր 2026 Իրավական

Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Մարգարյանը։

«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ Զեփյուռ Աբգարյանի նկատմամբ երեք ամիս ժամկետով կալանք կիրառելու որոշում է կայացվել։

«Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը լրատվամիջոցին ասել է, որ  Աբգարյանի գործով քննության առարկա է դարձել հեռախոսազրույցը, որի ընթացքում, իր տեղեկություններով, մի կին խնդրել է ամուսնու համար դեղ ապահովել։ Վահրադյանի փոխանցմամբ՝ խոսքը շուրջ 600 դրամ արժողությամբ դեղի մասին է եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր