00:00:00

Արգենտինայում ջրհեղեղների պատճառով կան զոհեր և հազարավորները տարհանվածներ

00:05, 25 հոկտեմբեր 2026 Աշխարհ

 

 

Արգենտինայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվել է երկու մարդ, ավելի քան 2 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել տները։ Այս մասին տեղեկացնում է արգենտինական Página/12 թերթը։

Նշվում է, որ հորդառատ անձրևների պատճառով Պարանա, Ուրուգվայ և Իգուասու գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ վտանգելով Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի սահմանամերձ շրջանների բնակավայրերը:

Նշվում է, որ Չակո նահանգում ջրհեղեղի պատճառով տարհանվել է 1,2-1,3 հազար մարդ։ Հարևան Կորիենտես նահանգում ևս ավելի քան հազար բնակիչներ լքել են իրենց տները։

Պասո-դե-լա-Պատրիա քաղաքում՝ Պարանա գետի ափին, ջուրը հեղեղել է մի քանի թաղամաս այն բանից հետո, երբ պաշտպանական ամբարտակը չի դիմացել գետի հոսքի ճնշմանը։ Կորիենտեսում նաև զոհվել են երկու գյուղատնտեսական աշխատողներ․ նրանք խեղդվել են՝ անասուններին կղզիների միջև տեղափոխելիս, որպեսզի կենդանիներին փրկեն ջրհեղեղից։

Միսիոնես նահանգում փոթորիկները վնասել են ավելի քան 100 տուն, վարարած առուները հանգեցրել են ճանապարհների և կամուրջների փակման։

Տուժել է նաև Իգուասու ջրվեժների շրջանը Արգենտինայի և Բրազիլիայի սահմանին։

Նշվում է, որ իշխանությունները նախազգուշացրել են, որ հաջորդ շաբաթ ջրի մակարդակը կարող է էլ ավելի բարձրանալ Պարանայի և Ուրուգվայի վերին հոսանքներում սպասվող տեղումների պատճառով։

Ըստ աղբյուրի՝ իրավիճակը զարգանում է Էլ Նինյոյի ազդեցության ֆոնին՝ կլիմայական երևույթ, որը կապված է Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածի մակերևութային ջրերի ջերմաստիճանի անոմալ բարձրացման հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր