00:00:00

Պուտինը հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին և Եվրոպային կոչ է արել բարեկամանալ ՌԴ-ի հետ

23:14, 22 հոկտեմբեր 2026 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում պատերազմի Եվրոպայի հետ, Ռուսաստանի նկատմամբ հաղթանակը մարտի դաշտում անհնար է համարում և պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի շուրջ՝ խաղաղ համաձայնագրի հասնելու համար, հաղորդում է РИА Новости։

«Մենք չենք պատրաստվում որևէ պատերազմի Եվրոպայի հետ»,- «Вести» լրատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդի գնահատմամբ՝ եվրոպական երկրներին առավել ձեռնտու է հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։

«Ռուսաստանի հետ բարեկամաբար ապրելն ավելի լավ է և համապատասխանում է Եվրոպայի ժողովուրդների շահերին»,- հայտարարել է նախագահը։

Պուտինը միաժամանակ շեշտել է, որ «բոլորի համար ակնհայտ է դարձել, որ Ռուսաստանին հաղթել մարտի դաշտում անհնար է»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է հասնել Ուկրաինայում առաջադրված նպատակներին։

«Ռուսաստանը կլուծի իր խնդիրները և կհասնի Հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին», ասել է ՌԴ նախագահը։

Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները՝ վերջնական խաղաղ համաձայնագրի հասնելու համար։ Պուտինը կարծում է, որ կողմերը կարող են պայմանավորվել հակամարտության կարգավորման շուրջ, և հայտարարել է, որ Մոսկվան նախկինի պես պատրաստ է փնտրել դրա լուծման ուղիները։ Ռուսաստանի առաջնորդը նաև ուկրաինացիներին «Ռուսաստանին շատ մոտ ժողովուրդ» է անվանել։

Մեկնաբանելով Ուկրաինայի տարածքային կորուստների հարցը՝ Պուտինը հայտարարել է, որ այն տարածքների բնակիչները, որոնք Մոսկվան համարում է պատմական ռուսական հողեր, սկզբում քվեարկել են պետական անկախության, իսկ հետո՝ Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին։

«Այդ տարածքներում բնակվող մարդիկ քվեարկել են, առաջինը՝ պետական անկախության օգտին, երկրորդը՝ որպես երկրորդ քայլ, քվեարկել են, ուզում եմ դա ընդգծել, Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորման օգտին։ Այդ պատճառով, ըստ իս, ինչ-որ տարածքային կորուստների մասին Զելենսկու խոսելն անտեղի է»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Մոսկվան այդ տարածքները համարում է Ռուսաստանի մաս՝ այնտեղ անցկացված քվեարկությունների արդյունքներով։ Ուկրաինան և աշխարհի երկրների մեծամասնությունը չեն ճանաչում դրանց կարգավիճակի փոփոխությունը և դրանք համարում են ուկրաինական տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր