00:00:00

COP17-ի Կանաչ գոտին առաջին շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելու․ նախարար

23:41, 24 հոկտեմբեր 2026 Հասարակություն

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ամփոփել է COP17-ի Կանաչ գոտու առաջին շաբաթը։

«Կանաչ գոտին ընդունել է շուրջ 25 000 այցելուի։ Շաբաթվա ընթացքում անցկացվել է շուրջ 120 զեկույց, պանելային քննարկում և աշխատաժողով։ Շուրջ 100 տաղավարներում ներկայացվել են բնապահպանական ծրագրեր և նախաձեռնություններ, իսկ լուսաբանման համար գրանցվել է շուրջ 200 լրատվամիջոց։

Գործում են կրթական և գիտական-նորարարական գոտիները, իսկ ամեն օր՝ ժամը 12։00–20։00-ն, անցկացվում է մշակութային ծրագիր։

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել COP17-ի նկատմամբ ու մասնակցել Կանաչ գոտու միջոցառումներին։

Ձեր ակտիվ մասնակցությունը կարևոր է բնապահպանական գիտելիքի տարածման և բնության պահպանության գործում հանրային ներգրավվածության ընդլայնման համար»,- նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր