00:00:00

Իշխանության յուրացումն ամբողջացնելու նպատակով գործող կառավարիչը աննախադեպ ապօրինությունների է գնում․ Աբրահամյան

21:14, 24 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

«Գործող կառավարիչը իշխանության յուրացումն ամբողջացնելու նպատակով փորձում է ՏԻՄ համակարգը «մաքրել» չեզոք, ընդդիմադիր դեմքերից և այդ նպատակով աննախադեպ ապօրինությունների է գնում»,- գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա ընդգծել է․

«Իրավապահների այսօրվա «ռեյդերը» ոչ իշխանական թեկնածուների շտաբերում և տներում, այդ թվում՝ ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության ղեկավարի ու նրա թիմակիցների շրջանում, տեղերում քվեարկությունից առաջ վախի մթնոլորտի կտրուկ բարձրացման նպատակ ունեն:

Իշխանության ուղերձը շատ պարզ է․ որտեղ դնում են որևէ ՔՊ-ականի թեկնածությունը, զուգահեռ «մաքրում» են դաշտը, որպեսզի իրենց թեկնածուի նշանակումը դառնա անխուսափելի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր