00:00:00

Արագածոտնի մարզում բшխվել են «Opel Zafira»-ն և «ՄԱԶ» բեռնատարը․ կան զnհեր․ 5 վիրшվորներից 4-ը երեխաներ են

20:42, 24 հոկտեմբեր 2026 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, առաջինը օգնության են հասել այդ պահին վթարի վայրով անցնող քաղաքացիները, նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա սեփական ու ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր