Ուկրաինան պատրաստ է հակամարտության սառեցման՝ ճակատի ներկայիս գծով։ Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին՝ հավելելով, որ դա կնշանակի, որ երկրի տարածքի մի մասը անորոշ ժամկետով կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ։
Ուկրաինայի նախագահը միևնույն ժամանակ վիճարկել է այն գնահատականը, ըստ որի՝ Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի ամբողջ տարածքի 25 տոկոսը։ Նա նշել է, որ Ռուսաստանը ներկայումս վերահսկում է 20 տոկոսից մի փոքր պակաս հատված: ՛՛Ուկրաինան պատրաստ չէ իրավաբանորեն ճանաչել օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի տարածք՛՛,-հավելել է նա։
Ինչպես հաղորդվում է՝ հակամարտությունը սառեցնելու վերաբերյալ միտքը ՂԶելենսկին արտահայտել է նաև հոկտեմբերի 21-ին Fox News-ին տված հարցազրույցում։ Դա տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին։
Նշենք, որ Մոսկվան դեմ է ռազմական գործողությունները ճակատի ներկայիս գծով դադարեցնելուն։ Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինան պետք է իրեն հանձնի առնվազն Դոնեցկի մարզի ամբողջ տարածքը։ Ներկայումս Ուկրաինան շարունակում է վերահսկել այդ մարզի տարածքի ավելի քան 10 տոկոսը։