00:00:00

Հոկտեմբերի 10-ին ուխտերթ՝ հայցելու Սրբոց Թարգմանչաց բարեխոսությունը

20:33, 03 հոկտեմբեր 2026 Հասարակություն

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ուխտերթի է հրավիրում․

«Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ,

հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Թարգմանչաց տոնը։ Այդ օրը Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցուց՝ հոգևոր դասի առաջնորդությամբ, կմեկնարկի թեմատական ուխտերթ դեպի հայոց Թարգմանչաց սրբավայր։

Ուխտերթի մեկնարկը՝ ժամը 09:00-ին, Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին:

Սիրով հրավիրում ենք ամենքիդ՝ միանալու այս խորհրդանշական ուխտերթին՝ միասնական աղոթքով քայլելու դեպի Սուրբ Մեսրոպ Մաշտոց սրբավայր, վերանորոգելու մեր հավատքի ու հոգևոր կյանքի ճանապարհը և հայոց աշխարհի խաղաղ ու բարօր ընթացքի համար հայցելու Սրբոց Թարգմանչաց բարեխոսությունը։

Թող Թարգմանչաց սուրբ հայրերի հավատքն ու իմաստությունը լուսավորեն մեր միտքն ու սրտերը և առաջնորդեն մեզ դեպի հոգևոր նորոգություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր