00:00:00

COP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

23:03, 23 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությանը։

Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է նմանօրինակ հարթակների կարևորությունը կանանց առաջնորդությամբ իրականացված նախաձեռնությունների և նրանց մասնագիտական ներուժի արժևորման գործում։

Անդրադառնալով կլիմայական փոփոխությունների հետևանքներին՝ Ռոզա Բաբայանը խոսել է կանանց և աղջիկների, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես խոցելի ընտանիքների և գյուղական բնակավայրերի բնակիչների շրջանում դրանց անհամաչափ ազդեցության մասին։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է կանանց տնտեսական հզորացման, մասնագիտական հմտությունների զարգացման և կանաչ տնտեսության ոլորտներում նրանց ներգրավվածության կարևորությունը՝ որպես գենդերային հավասարության, սոցիալական բարեկեցության և կայուն տնտեսական զարգացման նախապայման․ ընդգծվել է նաև կանանց համար հավասար հնարավորություններ ապահովող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը։
Նշենք, որ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության նպատակն էր հանրայնացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ու կենսաբազմազանության պահպանության գործում կանանց և աղջիկների ներդրումն ու առաջնորդությունը՝ խթանելով նրանց մասնագիտական առաջխաղացումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր