Հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ կրակը կդադարեցվի, և «լռության ռեժիմ» կսահմանվի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նա ասել է, որ այդ որոշումը պայմանավորված է Խերսոնի մարզի Օլեշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության իրականացմամբ։
Մարդկանց անվտանգությունն ապահովելու և սոցիալական նշանակության բեռների տեղափոխման նպատակով կիրականացվի ինժեներական հետախուզություն, ինչպես նաև կապահովվի մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժը դեպի Օլեշկի։
«Լռության ռեժիմը» կգործի հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04։00-ից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինայի և ՌԴ-ի պայմանավորվածության մասին՝ Օլեշկիում հրադադարի շուրջ