00:00:00

Ալիևը կուրացել է և դադարել է տեսնել իր իսկական բարեկամներին. թուրք պատգամավոր

20:31, 23 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Թուրքիայի «Նոր բարգավաճում» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը, որը ներառված է այն 31 թուրք քաղաքացիների թվում, որոնց Ադրբեջանն արգելել է մուտք գործել երկիր՝ նրանց հայտարարելով «անցանկալի անձինք», դիմել է Ալիևին։

«Մեզ համար բավարար կլիներ, եթե Ադրբեջանում չեղարկվեր ուսանողուհիների կողմից հիջաբ կրելու արգելքը։ Մեզ պետք չէ գալ Ադրբեջան։

Սիոնիստ մարդասպան Հերցոգին Բաքվում ընդունելուց հետո դուք կուրացաք և դադարեցիք տեսնել ձեր իսկական բարեկամներին։ Մենք Ադրբեջանի հետ եղբայրական կապերի մասին իմացել ենք ոչ թե ձեզնից, այլ հանգուցյալ Էլչիբեյից, Ռեսուլզադեից և Թաղիևից։ Կեցցե՛ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը։ Կեցցե՛ն երկու պետություն, մեկ ազգը։ Կեցցե՛ լեզվի, մտքի և գործի միասնությունը»,- նշել է նա։

Էրբաքանը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է, Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի որդին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր