00:00:00

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն

14:42, 04 հոկտեմբեր 2026 Հասարակություն

Պայքարում են, որ ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը` Անի Ավետիսյանին, դեռ 3 վիրահատություն է սպասվում, @ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասաց նրա քույրը` Արփի Ավետիսյանը։

«Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր վնասվածքները թեթևեն, վիճակը լավ է։ Երեկ պետք է լուրջ վիրահատություն անեին, բայց 2 բուռ ոսկորի փշրանքներ են հանել, ասկոլկաների հետ, մաքրել են, որ ինֆեկցիա չանցնի։ Բժիշկն ասում է` ծունկն առանձնացել է, ջլերը կտրվել են, բայց հիմա դրա մասին չեն կարող մտածել, քանի որ ոտքը փրկելու խնդիր կա»,–ասաց Արփի Ավանեսյանը։

Նրա խոսքով` բժիշկները հույս ունեն, որ կկարողանան իմպլանտ տեղադրել և 8 ամիս հետո նորից վիրահատել, որպեսզի Անիի ոտքերը հավասար լինեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր