Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30 սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Քաղսի բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բաժանարար գոտում եղած ծառը, ապա՝ առաջ ընթացել և բախվել երկաթե սյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել։
Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա՝ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։