00:00:00

Օդի աղտոտվածության դիտված ցուցանիշները անբարենպաստ են, այլ ոչ թե վտանգավոր մակարդակի․ Հայհիդրոմետ

19:39, 29 նոյեմբեր 2025 Հասարակություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 19-25-ը (2025թ.)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

-Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ,

-Շենգավիթում՝ նոյեմբերի 25-ին,

-Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ նոյեմբերի 19-ին,

-Արաբկիրում՝ նոյեմբերի 20-ին,

-Նոր Նորքում՝ նոյեմբերի 22-ին,

-Շենգավիթում՝ նոյեմբերի 25-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի 1186-ն որոշման օդի աղտոտվածության դիտված ցուցանիշները անբարենպաստ են, այլ ոչ թե վտանգավոր մակարդակի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր