00:00:00

Դատախազությունը՝ «Մեդլայնի» գործով մեղադրվող «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչի արդարացման մասին

13:56, 29 մարտ 2024 Իրավական

Գլխավոր դատախազությունից պարզաբանում են, թե ինչու է ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել։

Irakanum.am–ի հետ զրույցում Աննա Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն ասաց․ «Լուսինե Եղիազարյանի վերաբերյալ քննության սկզբնական փուլում ստացված տեղեկությունները հետագա նախաքննության ընթացքում հերքվել են հաշվի առնելով, ի թիվս այլնի, այն հանգամանքը, որ վերջինս իր ցուցմունքներով և վարույթն իրականացնող մարմին ներկայացրած փաստաթղթերով հաստատել է, որ իր կողմից համապատասխան բուժհաստատություն կատարած այցելությունների ընթացքում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում հայտնաբերված առերևույթ կոպիտ խախտումների մասին բազմիցս հեռախոսային խոսակցությունների, հանդիպումների, ինչպես նաև ներկայացված համապատասխան զեկուցագրերի միջոցով տեղեկացրել է ի պաշտոնե այդ տեղեկատվությունը ստանալու և բուժհաստատության հետագա ֆինանսավորումը դադարեցնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին. մինչդեռ ֆինանսավորումը չի դադարեցվել: Հայաստանի Հանրապետության դատախազությունը, գործն առաջիկայում դատարան ուղարկելիս, հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ, որում մանրամասն ներկայացված կլինի մեղադրանքի բովանդակությունը, հիմնավորվածությունը և վարույթով քրեական հետապնդման ենթարկված անձանց (այդ թվում՝ պաշտոնատար անձանց) շրջանակը»:

Ավելի վաղ գրել էինք, որ ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադառնալով կատարվածին ֆեյսբուքյան գրառում էր արել, որին արձագանքել էին նաև ՔԿ–ից։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր