Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Ազգերի լիգայի նոյեմբերյան հանդիպումներին, հաղորդում է armsport.am-ը։
Սպերցյանը, ով հանդես է գալիս նաև «Ալ Ահլիի» կազմում, աքիլեսյան ջլի վնասվածք է ստացել «Ալ Սադի» հետ խաղի ընթացքում։
Սպերցյանը բաց կթողնի Կիպրոսի և Լատվիայի ընտրանիների հետ Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերը։
Հայաստանի ազգային հավաքականը հանդես է գալիս Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի C դիվիզիոնի 2-րդ խմբում, որտեղ մրցակիցներն են Կիպրոսի, Չեռնոգորիայի և Լատվիայի թիմերը։ Խմբային փուլի վերջին երկու տուրերում հավաքականը կանցկացնի հետևյալ հանդիպումները․ նոյեմբերի 12՝ Հայաստան - Կիպրոս (Երևան), նոյեմբերի 15՝ Լատվիա - Հայաստան (Ռիգա)։