00:00:00

Անչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել

19:56, 05 նոյեմբեր 2026 Իրավական

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։ Այս մասին գրել է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«ՆԳ նախարարությունը հետևողականորեն ստուգում է անչափահասների կողմից առերևույթ թմրանյութ օգտագործելու վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկություն, սոցցանցում արված ցանկացած գրառում։

Հերթական անգամ սոցցանցում ու ԶԼՄ-ներով տարածվեց տեղեկություն, որ անչափահասին կոնֆետ են հյուրասիրել, վատացել է ինքնազգացողությունը։ Որոշ օգտատերեր առանց ճշտումների միանգամից սկսեցին տարածել անհիմն մեկնաբանություններ, թե «ինչ սարսափելի իրավիճակ է՝ անչափահասները թմրանյութ են օգտագործում» և այլն։ Թեմայի վերաբերյալ հարց հնչել է նաև Վարչապետի ճեպազրույցի ընթացքում։

Իսկ հիմա՝ իրականությունը։ Կատարված ստուգումներով պարզվել է, որ անչափահասն ալկոհոլ է օգտագործել։ Օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։

Իհարկե, անչափահասի կողմից ալկոհոլ օգտագործելն էլ մտահոգիչ է, սակայն այս դեպքում ևս ապացուցվեց, որ անչափահասի կողմից թմրանյութ ընդունելու մասին հերթական տեղեկությունը սուտ է»,– գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր