00:00:00

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը Պուտինին է փոխանցել Մոջթաբա Խամենեիի ուղերձը

21:34, 05 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային Մոսկվայում անցկացված հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլլա Մոջթաբա Խամենեիի ուղերձը, հաղորդում է Mehr-ը։

Հրապարակման պահին հանդիպման մանրամասներն ու ուղերձի բովանդակությունը չէին բացահայտվել։

Օրերս հաղորդվել էր, որ Պուտինն ու Ռեզային  հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևմտյան Ասիային։

Զրույցի ընթացքում երախտագիտություն է հայտնվել Պուտինի և ռուսաստանցի մյուս պաշտոնյաների հստակ դիրքորոշման համար, որոնք աջակցել են Իրանի ժողովրդին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր