Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատում են Irakanum.am–ի տեղեկությունը, որ կոմիտեն ձերբակալել է քաղաքապետարանի պաշտոնյային՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Այս գործով կան այլ ձերբակալվածներ ևս։
Ավելի վաղ գրել էինք, որ կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում:
Հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչության գլխավոր մասնագետին։ Խոսքը վերաբերում է 2016, 2017 և 2022 թվականներին ԱԲԶ–ների (Ճարտարապետահատակագծային առաջադրանք) հետ կապված գործով։ Իրավապահները ունեն տեղեկություններ, որ գործով անցնող պաշտոնյան, կամ փաստաթղթեր է կեղծել, կամ կաշառք վերցրել։
Irakanum.am