Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում:
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Irakanum.am–ի հետ զրույցում նշել էր, որ խուզարկությունն իրականացվում է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
«Այս պահին այլ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել: Տեղեկատվություն լինելու դեպքում ավելի ուշ կտեղեկացնենք»,– ասել էր Օհանջանյանը։
Նշենք, որ տեղեկությունների համաձայն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում:
Մեր ունեցած բացառիկ տեղեկություններով Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչության գլխավոր մասնագետին։ Խոսքը վերաբերում է 2016, 2017 և 2022 թվականներին ԱԲԶ–ների (Ճարտարապետահատակագծային առաջադրանք) հետ կապված գործով։ Իրավապահները ունեն տեղեկություններ, որ գործով անցնող պաշտոնյան, կամ փաստաթղթեր է կեղծել, կամ կաշառք վերցրել։