Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում:
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Irakanum.am–ի հետ զրույցում նշեց, որ խուզարկությունն իրականացվում է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
«Այս պահին այլ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել: Տեղեկատվություն լինելու դեպքում ավելի ուշ կտեղեկացնենք»,– ասաց Օհանջանյանը։
Նշենք, որ տեղեկությունների համաձայն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում: