00:00:00

Քաղաքապետարանը «նախկինների» օրոք տնկած ծառերը կփոխարինի նորերով․ որ փողոցներն են ներառվում

17:49, 14 մարտ 2024 Տեսանյութեր

Երևանի քաղաքապետարանը գարնանը նախատեսում է ծառերի փոխարինման աշխատանքներ իրականացնել Ալեք Մանուկյան, Թումանյան, Բագրատունյաց փողոցներում: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանն էր եկել Ալեք Մանուկյան փողող անձամբ ցույց տալու փոխարինման ենթակա ծառերը։ Նախ ասաց՝ ծառերի փոխարինումը դեռևս 2023 թվականին հաստատված ծրագրի շրջանակներում է իրականացվում, որի նպատակն է փոխարինել կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերը ֆունկցիոնալ և գեղազդարդ ծառատեսակներով: արդյո՞ք հատվող ծառերը փոխարինվելու են սակուրաներով, լրագրողներն են հետաքրքրվում։ Խալաթյանն ասաց  նախորդ տարի  կազմակերպությունը մեծ թվով ծառատեսակներ է ձեռք բերել, որոնց ընդամենը 15-20 տոկոսն են կազմում սակուրաները: Թե կոնկրետ որքան են վճարել այդ ծառերի համար, թվերին քաղաքապետարանի պաշտոնյան չէր տիրապետում, բայց շեշտեց իրականացվող ծրագիրն անուն ունի։

Քաղաքացիները կարող են վստահ լինել, որ հատվող ծառերը փոխարինվելու են նորերով հարցրեցինք Խալաթյանին, ասաց այո և որպես ապացույց, թվարկեց  նախորդ աշխատանքները: Ավելին ըստ նրա այդ հատվածներում ապրող բնակիչներից բազմաթիվ անհազանգեր են ստացել, ծառերը կորցրել են կենսունակությունը և իրենք կողմ են փոխարինմանը։ Այսինքն ասել են դրա համար եք անում, հարցրեցինք Խաչատրյանին։

Երևանի գլխավոր դենտրոլոգն էր այդտեղ։ Լրագրողների հետ զրույցում նշեց՝ կոնկրետ Ալեք Մանուկյան փողոցի այս թեղիները փորձել են բուժել, օգուտ չի տվել։ Ընդամենը մեկ ամիս են իրենց ֆունկցիան կատարում, հետո դառնում են ոչ կենսունակ։ Հատված– առ հատված են փոխարինելու ծառերը։

Լրագրողների և քաղաքապետարանի ներկայացուցիչների այցը հետաքրքրել էր նաև բնակիչներին։ եկել էին ասելու, կողմ են ծառերի փոխարինմանը։ Մի շարք խնդիրների են բախվում, առաջարկել են այս փողոցները ևս ներառել ծրագրում։ Հետամուտ կլինեն, որ անպայման քաղաքային իշխանությունը հեռացված ծառերը փոխարինի նորերով։

Ինչ վերաբերում է այն մտահոգություններին,   թե ծառերի փոխարինումը կարող է ազդել քաղաքի կոլորիտի վրա, Արթուր Խալաթյանն ասաց, որ փոխարինվում են թեղի մանրատերև տեսակի ծառերը, որոնք քաղաքի կոլորիտ չեն հանդիսանում: Նա նշեց նաև, որ Երևանի կոլորիտ են համարվում արևելյան սոսին, ամառային կաղնին, որոնք աշխատակիցները լավ են պահում, անգամ էտումներն են  զգուշորեն իրականացնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր