00:00:00

Հայաստանին զգուշացնում եմ ևս մեկ անգամ. Հայաստանն ի վիճակի չէ մեզ հետ մրցել ո՛չ ռազմական, ո՛չ որևէ այլ ոլորտում. Ալիև

16:24, 01 հունվար 2025 Հասարակություն

Ըստ Ալիևի` Հայաստանի լայնածավալ և արագացված զինումը և երկրին «մահաբեր» (չակերտները` խմբ.) զենքի մատակարարումը կարող է խաթարել այն խաղաղությունը, որը հնարավոր է երկու երկրի միջև:

Այս մասին ամանորյա ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

Իր ուղերձում Ալիևն ասել է, որ Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության, հանգստության և համագործակցության տարածաշրջան:

 

«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը։ Հետևաբար ես իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը, որ խուսափեն այս վտանգավոր ճանապարհից: Հայաստանն ի վիճակի չէ մեզ հետ մրցել ո՛չ ռազմական, ո՛չ որևէ այլ ոլորտում»,-ասել է նա:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր