Ռուս իշխանամերձ քաղաքական մեկնաբան Աննա Սոչինան ուղիղ եթերում հայհոյել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Երբ դեպքը նոր էր տեղի ունեցել և չկար ոչ մի փորձագիտական եզրակացություն, Ռուսաստանը պիտի՞ զանգեր ու ներողություն խնդրեր Ալիևից։
Այո, տեղի էր ունեցել դժբախտ պատահար, և ինքնաթիռը վթարի է ենթարկվել։Ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում նրանք գնդակահարել են մեր խաղաղապահներին, ընդ որում՝ նպատակային»,- ուղիղ եթերի ժամանակ ասել է ռուս բլոգեր,քաղաքական մեկնաբան Աննա Սոչինան։
«Հիմա ասում են, որ ժամանակին պետք էր ընդունել մեղքն ու ներողություն խնդրել։
Ես Ալիևի հռետորաբանության հետ արմատապես համաձայն չեմ։
Ի՞նչ է նշանակում՝ պետք էր ժամանակին մեղքն ընդունել և ներողություն խնդրել»,- ավելացրել է PolitRussia.com կայքի հիմնադիրը։
Այնուհետև նա հայհոյել է Ալիևին, ինչը չենք կարող հիշատակել էթիկական նկատառումներից ելնելով։