Ալիեւը մեղադրանքներ է հնչեցնում Իրանի հասցեին՝ հիշեցնելով, որ իրանական բեռնատարները մտել են Լեռնային Ղարաբաղ, երբ այն գտնվում էր հայկական կողմի տիրապետության ներքո։
Նա նաեւ Իրանին մեղադրել է սահմանին ռազմական վարժանքներ անցկացնելու, ինչպես նաեւ «2023 թվականի հունվարին Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում կատարելու մեջ»:
Ըստ Ալիեւի՝ իրանական կողմը խոստացել է մի քանի անգամ դատաքննություն անցկացնել եւ պատժել այն անձին, ով հարձակվել է դեսպանատան վրա, սակայն ամեն անգամ չի պահել իր խոստումը։