Ֆրանսիան փորձել է Ադրբեջանին սպառնալ «Ղարաբաղի ճանաչմամբ»։ Նման հայտարարություն է արել Իլհամ Ալիևը։
Նա ադրբեջանական ԶԼՄ-ներին պատմել է, թե արդեն 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իբր մի քանի անգամ զանգահարել է իրեն և փորձել ճնշում գործադրել ընդհուպ մինչև Արցախի անկախությունը ճանաչելու համար։
Ալիեւն ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգել է եվրոպական առաջնորդներին եւ համոզել նրանց չգնալ Բաքու COP29:
Ալիեւը նաեւ նշել է, որ COP29-ում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի չմասնակցությունը հարցեր է առաջացնում: