Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Բագրատունյաց - Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Vectra» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, նրանցից 3-ը երեխաներ են։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։