00:00:00

Մեր «ՈՉ»-ը շատ հստակ է. Արամ Վարդևանյան

22:13, 29 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

«Ես իմ գործընկերների վրա վստահ եմ, այո՛։ Չի ունենալու»․ Արամ Վարդևանյանը՝ հանրաքվեի գնալու համար պակաս 6 ձայնի մասին։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծում է՝ «Ուժեղ Հայաստանի» դիրքորոշումն առավել քան հստակ է․ «Լինի «Կնքահայրը» ֆիլմի ցիտատներով ձևակերպված այդ առաջարկը, թե հրաժարականի խոստումներով ձևակերպված լինի՝ մենք տեսել ենք, որ այդ նախագիծը բաղկացած է արտաքին պարտադրանքից։ Այսինքն՝ արտաքին պարտադրանքի պրոդուկտ է այն փաստաթուղթը, որը իրենք հրապարակել են։

Իսկ եթե մեկ այլ պետություն կարողանում է միջամտել քո ներքին գործերին, այն էլ՝ ինչ աստիճանի․ Սահմանադրության՝ բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթի մակարդակի է հասցնում, մենք մեր ինքնիշխանությանը այնպիսի վնաս ենք հասցնելու, այն աստիճան վնաս ենք տալու, որ դրա վերականգնման մասին նույնիսկ տագնապալի իրավիճակներ կարելի է վերլուծել։ Դրա համար մեր «ՈՉ»-ը շատ հստակ է։ Եվ բնական է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր