00:00:00

ՏԻՄ ընտրություններ. քվեարկությունն ավարտվել է, տեղամասերը՝ փակվել

20:17, 29 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

ՀՀ-ի մի շարք մարզերի համայքներում անցկացվող ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտված է, տեղամասերը փակվել են:

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։

Թվով 10 համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Դրանք են Մեծաձոր և Արևուտ համայնքները։

Համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացվել են Նոյեմբերյան, Աշտարակ, Ապարան, Մեծամոր, Բաղրամյան, Սևան, Սպիտակ, Կապան, Ամասիա, Աշոցք համայնքներում։

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվել են 522 տեխնիկական սարքավորումներ։

Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու նպատակով՝ զանգվածային լրատվության միջոց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր