00:00:00

Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելու դեպքում Ադրբեջանն այլևս որևէ նախապայման առաջ չի բերի Խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Փաշինյան

22:28, 29 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Այո ես բացառում եմ, Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելու դեպքում Ադրբեջանն այլևս որևէ նախապայման առաջ չի բերի Խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես այս հարցի մեջ դնում եմ իմ քաղաքական, մարդկային, բարոյական ողջ կապիտալը, և ես դրա պատասխանատվությունը ստանձնում եմ»,-հավելել է նա:

Միաժամանակ Փաշինյանը խաղաղության պայմանագիրը բնութագրել է որպես 50%-ով «ալիևյան» և 50%-ով «փաշինյանական»՝ ընդգծելով, որ խաղաղության երաշխիքների զգալի մասը ոչ թե արտաքին, այլ ներքին գործոններով է պայմանավորված։

«Մենք պետք է հասկանանք, որ երաշխիքների զգալի մասը ոչ թե արտաքին է, այլ ներքին։ Որովհետև այդ թվում արտաքին գործոնների մասը էականորեն ներքին գործոնների հետ է կապված ու նաև, թե ոնց ես դիրքավորվում:

Մենք ճանապարհները հատում ենք չսահմանված մասերով, X պահի հասկանում ենք, որ դա պրոբլեմ է, որովհետև վրաերթի են ենթարկում և մենք սկսում ենք հետիոտնային անցումով հատել սահմանը և հիմնականում կանաչ լույսի տակ»,- ասել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր