Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Россия 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի կոնֆլիկտը Արևմուտքի հետ որակել է որպես «հոգևոր և կրոնական»։
«Որոշ քաղաքական ուժեր, որոնց շատ առումներով հաջողվել է հպատակեցնել երկրագնդի զգալի հատվածը, սայթաքեցին Ռուսաստանի հարցում։ Մենք մեզանից քաղաքակրթական մարտահրավեր ենք ներկայացնում շատ մարդկանց համար՝ Արևմուտքում, ովքեր հրաժարվել են և՛ հավատքից, և՛ մարդկային բարոյականության հիմնական դրույթներից։ Սա գաղափարական հակամարտություն է, և ինչ-որ իմաստով՝ հոգևոր և նույնիսկ կրոնական հակամարտություն»,- ասել է պատրիարք Կիրիլը։