Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են մարդատար «Գազել» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի փոխանցմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկները, ժամը 20:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Գազել»-ի հետնամասին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «Գազել»-ի գազաբալոնի արտահոսքը և տեղում իրականացնում են հերթապահություն։ Ոստիկանները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։