Կոտայքի պարեկները ծառայություն իրականացնելիս հունվարի 3-ին Ծաղկաձորում նկատել են 33-ամյա տղամարդու, որի տաբատի գրպանում ակնհայտ տեսանելի էր սառը զենքի նմանվող առարկա։
Ոստիկանությունից հայտնում են, որ պարեկային ծառայողները սառը զենք պահելու հիմնավոր կասկածով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Հրազդանի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ՝ ընդհանուր 21 սմ շեղբի երկարությամբ:
Երիտասարդը, հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: