00:00:00

Թուրք-ադրբեջանական սպառնալիքի առկայությունը հերքող վայ «մասնագետների» քարոզչությունը խաթարում է մեր պետության անվտանգությունը․ Թյուրքագետ Վարուժան Գեղամյան

21:17, 07 հունվար 2025 Բլոգ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

«Այս օրերին հետևում եմ Հայաստանում տարբեր ինքնահռչակ «թուրքագետների» ելույթներին (մեծամասամբ՝ իշխանության լատենտ աջակիցներ են)։

Ամբողջ աշխարհում՝ մասնագիտական շրջանակներից մինչև նույնիսկ բացահայտ քարոզչությամբ զբաղվողներ արձանագրում են, որ Սիրիայում տեղի ունեցածի, ինչպես նաև նոր ձևավորված փաստացի կառավարության հետևում կանգնած է Թուրքիան, և միայն վերոնշյալ վայ մասնագետներն են ամեն կերպ փորձում այդ ամենում Թուրքիայի դերը նվազեցնել։

«Զարմանալի» զուգադիպությամբ՝ այդ նույն վայ «մասնագետները» ամբողջ օրը քարոզում են Թուրքիայի հետ բարեկամություն և փորձում ամեն կերպ արդարացնել մեզ համար գոյություն ունեցող թուրք-ադրբեջանական սպառնալիքի առկայությունը։

Այս մարդիկ և իրենց քարոզածը ոչ միայն հակագիտական են, այլև խաթարում են մեր պետության անվտանգությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր