2024 թվականի դեկտեմբերի 21-ին անչափահասը՝ անհայտ քանակությամբ կոլխիցին խմելու հետևանքով դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Մուրացան մանկական ԲԿ:
Պարզվել է, որ անչափահասն ինքնասպանություն գործելու նպատակով խմել է կոլխիցին տեսակի 60 դեղահաբ: 2024 թվականի դեկտեմբերի 24-ին վերջինս մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 187-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Մահացած անձը ճանաչվել է տուժող: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Մեղադրանք է ներկայացվել 1 անձի:
«Միջնորդություն ենք ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է:
Վերջինիս նկատմամբ որպես այլընտանքային խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի իրական հանգամանքները, ինչպես նաև անչափահասի ինքնասպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ:
Հաշվի առնելով քրեական վարույթի առանձնահատկությունը, ինչպես նաև անչափահասների լավագույն շահն ապահովելու առաջնահերթությունը, այս պահին զերծ կմնանք հավելյալ տեղեկատվություն տրամադրելուց»,- հայտնում են կոմիտեից: