00:00:00

Հայաստանում ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք․ Ալիևը կրկին հոխորտացել է

22:19, 07 հունվար 2025 Աշխարհ

Հայաստանի սպառազինումը կբերի միայն նոր լարվածության, հայտարարել է Ալիևը այսօր կայացած հարցազրույցի ժամանակ։

«Մենք դա չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում», - ասել է արհեստածին Ադրբեջանի բռնապետը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Բռնապետի խոսքով՝ Հայաստանը փաստացի սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար, Ալիևն ընդգծել է, որ հայկական պետությունն ըստ էության ֆաշիստական է:

Ըստ նրա՝ գրեթե 30 տարի Հայաստանը ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, երկիրը ձևավորել են իրենց նմանությամբ։

«Մեր երկիրը հարևան է ֆաշիստական պետությանը և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Այլ ելք մենք չունենք», - հայտարարել է բռնապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր