00:00:00

Աննա Վարդապետյանը Արսեն Թորոսյանին լուրջ չի վերաբերվո՞ւմ

12:04, 22 փետրվար 2024 Իրավական

ՀՀ Գլխավոր դատախազությունից հրաժարվում են մեկնաբանել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի գրառումը։ Թորոսյանը՝ ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված և Դատախազության կողմից հաստատված քրեական գործը անհիմն էր որակել, խոստանալով առաջիկայում առավել մանրամասն խոսել այդ մասին։

Արսեն Թորոսյանն առաջին անգամ չէ, որ իրավապահ համակարգին ուղիղ մեղադրում է «գործ սարքելու» մեջ։ Համավարակից հետո, երբ մի շարք քրեական գործեր հարուցվեցին Թորոսյանը գրեթե ամենօրյա ռեժիմով քննադատում էր դատախազության «քաղաքականությունը»։ Վերջերս էլ ՔՊ–ական պատգամավորը հայտարարել էր«Գլխավոր դատախազին սպասարկող և ուղեկցող մեքենան իրավունք չունի կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներ ունենա, բայց այդպես է շրջում է։ Քննչական կոմիտեի նախագահին սպասարկող և ուղեկցող մեքենան ևս իրավունք չունի, բայց էլի այդպես է երթևեկում։ ԲԴԽ նախագահին սպասարկող և ուղեկցող մեքենան, ԿԲ նախագահին սպասարկող մեքենան՝ ևս։ 

Իրավունք չունեն, բայց այդպես են երթևեկում։ Շատ տարօրինակ է»։ Թորոսյանը նաև ասել էր, եթե այս հարցը չլուծվի, ինքն իր մեքենայի վրա էլ է առկայծող փարոսիկ դնելու։ «Ու թող ինձ կանգնեցնեն»,– ասել էր նա։

 Իհարկե այս «վերջնագրից» հետո հիշյալ կառույցներից եղան արձագանքներ, բացի Գլխավոր դատախազությունից։ Մինչ այժմ դատախազությունը չի արձագանքել Թորոսյանի «սպառնալից» վերջնագրին։ Հերթական գրառումն էլ հրաժարվեցին մեկնաբանել։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը Irakanum.am–ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Արսեն Թորոսյանի գրառումը։

 Ստացվում է կամ Աննա Վարդապետյանը լուրջ չի վերաբերում Արսեն Թորոսյանին ու նրա հայտարարություններին, կամ գլխավոր դատախազությունում գտնում են, որ Թորոսյանն այն «կալիբրը» չէ, որ որակումներ տա իրեն գործին, համարելով՝ հիմնավոր, կամ անհիմն, հատկապես, որ Աննա Վարդապետյանը զեկուցում է միայն Նիկոլ Փաշինյանին։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր