00:00:00

Ասել եմ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ հիմնվելով Հայաստանի անկախության հռչակագրի վրա. Նիկոլ Փաշինյան

22:13, 11 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Միջազգային հանրությունը Արցախի հարցն ընկալում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, հետեւաբար, որքանով է ճիշտ, որ մենք այսօրինակ ըմբռնումը ձեւակերպենք ոչ հայամետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղարաբաղի հարցում միջազգային հանրության ընկալումը դեռ 1996-ի Լիսաբոնի գագաթանաժողովի արդյունքներով է արձանագրվել, չնայած Հայաստանը վետո է դրել: Դա նշանակում է, որ 1996-ին ամբողջ ԵԱՀԿ-ն, միջազգային հանրությունն արձանագրել, էր ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դրան միայն Հայաստանն է դեմ քվեարկել: Բոլորի դիրքորոշումը հայտնի է 1993-ի ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերով:

Գուցե խնդիրը նրա մեջ է, որ մենք մեր հարաբերություններն այս իրականության մեջ ճիշտ չենք կառուցում: Իրականում Հայաստանն էլ է ընդունել, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: 2007-ին Հայաստանը դա ընդունել է, մենք ինչքա՞ն պետք է դա չարձանագրենք: Գուցե մեր բոլոր խնդիրները գալիս է նրանից, որ մենք չենք ուզում դա տեսնել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը 1991-ի Ալմաթիի պայմանագրին հղում անելով, ասում է, որ Հայաստանը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, Փաշինյանն արձագանքեց. «Ալմաթիի պայամագիրը Հայաստանի օրենսդրության մաս է, այն վավերացվել է ՀՀ խորհրդարանի կողմից 1992-ի փետրվարին: Եթե ես ասեմ, որ չեմ ընդունում Ալմաթիի հռչակագիրն ու հուշագիրը, կնշանակի, որ ես ասում եմ՝ Հայաստանի օրենսդրությունը չեն ընդունում»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախ 1990-ին ՀՀ անկախության հռչակագրում հղում է արված ԼՂԻՄ-ի եւ Հայկական ԽՍՀ վերամիավորման մասին համատեղ որոշմանը, դրանից հետո 1991-ին Հայաստանն անկախության հանրաքվե է արել, իսկ մինչ այդ Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը. «Հետո արդեն 2007-ին Հայաստանը որպես բանակցային հիքմ ընդունում է մի փաստաթուղթ, որտեղ ԼՂ կարգավիճակը պետք է ճշտվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով: Բա 1991-ի հանարքվեն ի՞նչ եղավ: Հայաստանն, ըստ էության, համաձայնել է 1991-ի Ղարաբաղի հանրաքվեի չեղարկման հետ: Սերժ Սարգսյանը դրա մասին հայտարարել է, որ դա մեծ զիջում է»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտարարեց, որ ինքը Արցախում հայտարարել է «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ հիմնվելով Հայաստանի անկախության հռչակագրի վրա, որտեղ հիշատակվում է վերամիավորման որոշման մասին: «Ստացվում է, որ մենք Անկախության հռչակագրի ընդունման հաջորդ պահից սկսել ենք այդ հռչակագրի տեսության դեմ աշխատել եւ ի վերջո, հասել ենք նրան, որ այդ տեսությունն անգամ մեզ համար գործնական քաղաքական ուժ չունի»,-ասաց նա:

Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին, Փաշինյանն ասաց. «Իրանը միջազգային եւ տարածաշրջանային հարցերում շատ կարեւոր դերակատար է, դա է պատճառը, որ մենք շատ սերտ հաղորդակցության մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ: Ինձ համար շատ կարեւոր է, որ մեր մտահոգությունների, մեր պատկերացումների մասին Իրանի մեր գործընկերները մեզնից ստանան տեղեկություն: իսկ ո՞վ ասաց, որ Իրանի նախագահը ամբողջ օրը նստած կարդում է լրատվություն Հայաստանի մասին: Իրանը շատ կարեւոր դերակատար է, եւ մեզ համար շատ կարեւոր է մեր հարաբերությունների բնականոն զարգացումը»:

Ինչ վերաբերում է Իրանի հետ գազային պայմանագրի թարմացմանը, վարչապետն ասաց, որ այդ պայմանագրով մենք ստանում ենք Իրանից գազ, փոխարենը տալիս ենք էլեկտրաէներգիա. «Հիմա այն էլեկտրագծերը, որ կան ՀՀ-ի եւ Իրանի միջեւ, ամբողջությամբ ծանրաբեռնված են, եւ եթե ավելի շատ իրանական գազ սպառելու հնարավորություն ստանանք, պետք է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն ունենանք: Իսկ այդ հնարավորությունը մենք կստանանք երրորդ էլեկտրագծի շինարարության ավարտից հետո»:

Փաշինյանը նաեւ բացառեց, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ հնարավոր է. «Իրանն ու Ադրբեջանը շատ խորը մշակութային, տնտեսական կապերով կապված են, բարեկամական երկրներ եւ եւ եթե որեւէ բանավեճ կամ հարց կա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր