00:00:00

«Դու խայտառակ ես եղել, որ հայրենիքդ փողով ծախող ես, հիմա փորձում ես «աչոկ» հավաքել»․ Հենրիխ Դանիելյանը՝ Անդրանիկ Թևանյանին

19:42, 07 հունվար 2025 Քաղաքականություն

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը Ֆեյսբուքյանիր էջում գրել է․ «անդրանիկ թևանյանի ստերի և վախերի մասին բացահայտում. պատմական ակնարկ»։ Անդրադառնալով «Մայր Հայաստան» կուսակցության նախգահ Անդրանիկ Թևանյանի հայտարարություններին՝ Դանիելյանը ֆեյսբուքյան եթերում նշել է․ «Նորից գործ ունենք կեղծիքի և ստի հետ, որը 2018թ․ օգնել է Նիկոլ Փաշինյանին՝ գալ իշխանության, այդ կեղծիքներից մեկի անունը անդրանիկ թևանյան է։ Նրա մի ոտքը քաղաքական գերեզմանոցում էր, այս երկու օր է արդեն երկրորդ ոտքն էլ է քաղաքական գերեզմանոցում։

 

Պայքարի մասին․ երբ որ մենք վահանների հետ կռիվ էինք անում, դու ու քո նմանները թռած էիք․․․ Դուք՝ 2018թ․ Սերժ Սարգսյանին մերժած մարդիկ, ի՞նչ իրավունք ունեք էսօր ժողովրդին էլի խաբեք, ասելով՝ հանրապետականներն են Նիկոլին բերել։ ՀՀԿ-ականներին մերժել եք դու ու քո նմանները։ Դու ուղղակի խայտառակ ես եղել, որ հայրենիքդ փողով ծախող ես, էսօր փորձում ես «աչոկ» հավաքել, ժողովրդի մոտ լավամարդ դուրս գաս, իբրև թե ընդդիմադիր ես»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր