00:00:00

Վնուկովոյում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռի ուղեւորները չեն տուժել

18:54, 07 հունվար 2025 Աշխարհ

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում տեխնիկական պատճառներով շտապ վայրէջք կատարած UTair ավիաընկերության Սանկտ Պետերբուրգ-Սամարկանդ չվերթի ուղևորներն ու անձնակազմը չեն տուժել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Չվերթում աշխատել է կայունացուցիչը՝ ելնելով անվտանգության շահերից, և հրամանատարը որոշել է վայրէջք կատարել «Վնուկովոյում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ինքնաթիռը նորմալ վայրէջք է կատարել։ Ավիաընկերությունը հավելել է, որ ուղևորներից կամ անձնակազմից ոչ ոք չի տուժել։ Թռիչքի համար պատրաստվել է պահեստային ինքնաթիռ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր